Ես անհամբերությամբ սպասում եմ առաջիկայում ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը. Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին Zarkerak - Ես անհամբերությամբ սպասում եմ առաջիկայում ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը. Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին
Zarkerak Zarkerak - Ես անհամբերությամբ սպասում եմ առաջիկայում ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը. Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին
Ես անհամբերությամբ սպասում եմ առաջիկայում ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը. Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին

Ես անհամբերությամբ սպասում եմ առաջիկայում ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը. Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է.

«Ուրախ եմ Ձերդ Գերազանցությանը փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները՝ խորհրդարանական ընտրություններում ձեր կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ: Այս հաղթանակը արտացոլում է բարեկամ հայ ժողովրդի վստահությունը Ձեր ղեկավարության և Ձեր տեսլականի նկատմամբ՝ առաջ շարժվելով՝ իրականացնելու զարգացմանը, կայունությանն ու բարգավաճմանն ուղղված իր ձգտումները: Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը շարունակական հաջողություններ՝ բարեկամ Հայաստանի Հանրապետությունը դեպի հետագա առաջընթաց և բարգավաճում առաջնորդելու գործում:

Օգտվելով այս հնարավորությունից՝ վերահաստատում եմ, որ Եգիպտոսը հպարտ է մեր երկու երկրները միավորող՝ խոր արմատներ ունեցող պատմական հարաբերություններով և բարեկամության առանձնահատուկ կապերով: Մենք հանձնառու ենք շարունակել մեր համատեղ ջանքերը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության մակարդակը բարձրացնելու և հարաբերություններում աճող դրական դինամիկան զարգացնելու համար՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների: Մեծ հաճույքով եմ հիշում 2023 թ. հունվարին Ձեր բարեկամ երկիր կատարած իմ այցը, որի արդյունքներն արտացոլում էին մեր երկու ժողովուրդների համատեղ քաղաքական կամքը՝ ամրապնդելու մեր գործընկերությունը և տարբեր ոլորտներում համագործակցության նոր հորիզոններ բացելու համար: Ես նաև երախտագիտությամբ եմ հիշում 2024 թ. մարտին Եգիպտոս կատարած Ձեր այցը, որը կարևոր հնարավորություն էր՝ հետևելու երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի համակարգման ոլորտում ձեռք բերված առաջընթացին: Այս առումով ես կցանկանայի գնահատել Եգիպտոսի հայ համայնքի կարևոր դերը՝ որպես մեր երկու բարեկամ ժողովուրդներին կապող մշակութային և մարդկային կամուրջ:

Ես անհամբերությամբ սպասում եմ առաջիկայում Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը և համակարգմանը, որը կնպաստի եգիպտա-հայկական հարաբերությունների, երկկողմ գործընկերության ամրապնդմանը և մեր երկու բարեկամ ժողովուրդների համար հետագա առաջընթացին և բարգավաճմանը»:

02 Հուլիս, 2026 18:26
Վեր