ԵՄ-ի դիրքորոշումը դրական է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ. վարչապետ Zarkerak - ԵՄ-ի դիրքորոշումը դրական է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ. վարչապետ
Zarkerak Zarkerak - ԵՄ-ի դիրքորոշումը դրական է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ. վարչապետ
ԵՄ-ի դիրքորոշումը դրական է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ. վարչապետ

ԵՄ-ի դիրքորոշումը դրական է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԹՐԻՓՓ-ի հետ կապված՝ ԵՄ-ն կոնկրետ ներգրավվածություն չունի, բայց ԵՄ-ի դիրքորոշումը դրական է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԹՐԻՓՓ նախագծի շրջանակներում Հայաստանը ԱՄՆ-ի հետ է աշխատում, բայց ապաշրջափակման թեմայով մենք նաև ԵՄ-ի հետ ենք աշխատում, և խոսքը մասնավորապես Հյուսիսային երթուղու մասին է։ Ես նախընտրական շրջանում էլ եմ դրա մասին բազմիցս խոսել, որ հետազոտությունները ցույց են տվել, որ Արևելք-Արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով, մասնավորապես, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերով։

Մենք այդ նախագծի իրագործման շուրջ աշխատում ենք ԵՄ-ի հետ, և ամենապարզ մեթոդն այդ ծրագիրն իրականացնելու համար, մասնավորապես, Ղազախ–Իջևան-Վանաձոր–Գյումրի–Ախուրիկ ավտոմոբիլային ճանապարհները վճարովի հիմունքներով միջազգային բեռնատարների համար բացելն է։

Սա շատ հեշտ իրագործվող ծրագիր է։ Պետք է քաղաքական պայմանավորվածությունները ձեռք բերվեն և իրագործվեն, և, իհարկե, Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը պետք է տեղի ունենա։ Սա մի ծրագիր է, որը տարածաշրջանային մեծ հետաքրքրություն կարող է ներկայացնել։

Իհարկե, Ախուրիկում մենք մի փոքր հատված ճանապարհ կառուցելու անհրաժեշտություն կունենանք, բայց դա իրագործելի է»,- նշեց Փաշինյանը։

02 Հուլիս, 2026 18:17
Վեր