Թվայանացումը կոռուպցիոն համակարգերի պատճառով է դիմադրության հանդիպում․ Փաշինյան Zarkerak - Թվայանացումը կոռուպցիոն համակարգերի պատճառով է դիմադրության հանդիպում․ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Թվայանացումը կոռուպցիոն համակարգերի պատճառով է դիմադրության հանդիպում․ Փաշինյան
Թվայանացումը կոռուպցիոն համակարգերի պատճառով է դիմադրության հանդիպում․ Փաշինյան

Թվայանացումը կոռուպցիոն համակարգերի պատճառով է դիմադրության հանդիպում․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Թվայանացումը դիմադրության է հանդիպում նաև կոռուպցիոն համակարգերի պատճառով»: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վարորդական իրավանք ստանալու համար քննությունների ընթացակարգի փոփոխությունների մասին նախագծին:  

«Թղթային համակարգի դեպքում, մարդը ՊՆ-ում ծայրահեղ ծանր հիվանդ է, ֆինանսների նախարարությունում կատարյալ առողջ է, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում պատերազմի վետերան է: Թվայանացումը բերում է միևնույն դաշտի վրա»,-նշել է Փաշինյանը և հավելել. «Պայմանը պետք է դնել ու շատ հստակ կարմիր գիծը քաշել՝ կամ էստեղ ես, կամ՝ էնտեղ: Այսինքն մենք բավարար չափով խոսել ենք, վերլուծել ենք, ներկայացրել ենք, լսել ենք և այլն, բոլոր ժամանակները սպառված են»:

Ըստ վարչապետի պետք է գնալ լուծումների, իսկ այն տեղերում, որտեղ բացատրությունից հետ չի ստացվել, պետք է գնալ կոշտ լուծումների:

Հավելենք, որ ՀՀ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի առաջարկած նախագծով նախատեսվում է, երկու փոփոխություն:

Առաջին փոփոխությունը վերաբրվում է թվայանացման ոլորտում արդյունավետ կառավարմանը: Սա պայմանավորված է բժշկական հաստատությունների, կոնկրետ այս դեպքում «Արմմեդի» հետ ինտենսիվ թվային կապի բացակայաությամբ, որի արդյունքում շարունակում են վարելու իրավունք ստանալ այն քաղաքացիները, որոնք օրինակ կարող են թմրաբանական կամ հոգեբուժական հաստատություն հաստատում ունենալ: Միայն բացահայտվելու դեպքում է դադարեցվում վարորդական իրավունքը: 

Նոր նախագծով, եթե քաղաքացին չի գա հաշվառման քննական ստորաբաժանում և ՆԳՆ-ն ազդակ է ստանում «Արմմեդից», դա բավարար արդեն հիմք կհանդիսանա վարորդական իրավունքը կասեցնելու համար:  Երկրորդ փոփոխությունը վերաբերվում է տեսական քննությունը հանձնելու դեպքում դրա արդյունքները պահպանելու ժամանակահտվածին: Այս դեպքում քաղաքացիները մեկ տարի ժամանակ կունենան, որպեսզի գործնական քննությունը հաղթահարեն՝ պահպանելով գործնական քննության արդյուքները:

02 Հուլիս, 2026 17:27
Վեր