ՀՀ-ում այսօր տասնյակ բենզին ներկրողներ կան. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին Zarkerak - ՀՀ-ում այսօր տասնյակ բենզին ներկրողներ կան. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին
Zarkerak Zarkerak - ՀՀ-ում այսօր տասնյակ բենզին ներկրողներ կան. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին
ՀՀ-ում այսօր տասնյակ բենզին ներկրողներ կան. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին

ՀՀ-ում այսօր տասնյակ բենզին ներկրողներ կան. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանից բենզինի և դիզվառելիքի ներկրում է լինում։ Արդյոք կառավարությունն ունի՞ գնահատական դրանց դեֆիցիտի կամ գնային տատանումների վերաբերյալ, և ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են նախատեսված։ Լրագրողի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Հիմա տեսեք. երբ ասում էի՝ քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է, ինչ նկատի ունեի։ Տեսեք՝ աշխարհում ինչ տեղի ունեցավ, բայց Հայաստանի նավթամթերքի շուկայում տեղի չունեցավ այն, ինչ նախկինում տեղի էր ունենում, երբ ինչ-որ մեկը փռշտում էր, և Հայաստանի նավթամթերքի շուկան ցնցումների էր ենթարկվում։

Մենք վաղուց նախապատրաստվել ենք դրան՝ մոնոպոլիաները վերացնելով։ Հայաստանում այսօր տասնյակ բենզին ներկրողներ կան, նոր ներդրումներ կան, նոր բենզալցակայանների ցանցեր կան, հներն էլ գործում են, և շուկայական կարգավորումներով այդ հարցը կկարգավորվի։ Մենք համոզված ենք։

Այդ մարդիկ, որ հայրենասիրական մղումներով ասում են՝ վայ, Ադրբեջանից բենզին ու դիզվառելիք են ներկրում, այդ մարդիկ կուզենային, որ Հայաստանում էլի ամեն փռշտոցից կոլապս լիներ, իրենք էլ դոշ ծեծեին, ասեին՝ այ, տեսեք, և այլն։ Փողեր հավաքեին, գեներացնեին հայրենասիրական մղումներով ժողովրդի գրպանից, որ հետո տանեին էլի ընտրակաշառք բաժանեին։ Ավարտվել են այդ ժամանակները»։

02 Հուլիս, 2026 18:40
Վեր