Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձերդ գերազանցության հետ. Բրազիլիայի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին Zarkerak - Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձերդ գերազանցության հետ. Բրազիլիայի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Zarkerak Zarkerak - Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձերդ գերազանցության հետ. Բրազիլիայի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձերդ գերազանցության հետ. Բրազիլիայի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձերդ գերազանցության հետ. Բրազիլիայի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում նշված է.

«Բրազիլիայի կառավարության և ժողովրդի անունից, ինչպես նաև անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով:

Բրազիլիան մեծ նշանակություն է տալիս մեր երկրները միավորող բարեկամության և համագործակցության պատմական կապերին: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձերդ գերազանցության հետ՝ մեր քաղաքական երկխոսությունը խորացնելու, երկկողմ համագործակցությունը ընդլայնելու և երկու ժողովուրդների բարօրության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններն առաջ մղելու համար:

Բրազիլիայի կենսունակ հայ համայնքը ծառայում է որպես արժեքավոր կամուրջ մեր երկրների միջև՝ ամրապնդելով մարդկային, մշակութային և տնտեսական կապերը, որոնք մեզ ավելի են մոտեցնում: Դրա ներկայությունը հարստացնում է բրազիլական հասարակության բազմազանությունը և ավելի է ամրապնդում մեր ժողովուրդների միջև բարեկամության կապերը:

Մաղթելով Ձեզ ամենայն հաջողություն Հայաստանի Կառավարությունը կրկին ղեկավարելու Ձեր կարևոր առաքելության մեջ՝ խնդրում եմ ընդունել, պարոն վարչապետ, խորին հարգանքներիս հավաստիքը»:

02 Հուլիս, 2026 19:12
Վեր