Արմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինը վաճառքը կասեցվել է Zarkerak - Արմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինը վաճառքը կասեցվել է
Zarkerak Zarkerak - Արմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինը վաճառքը կասեցվել է
Արմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինը վաճառքը կասեցվել է

Արմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինը վաճառքը կասեցվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Հակոբ Մելքոնյան Մանվելի» ԱՁ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, Լուսագյուղ, Էջմիածնի խճուղի 15)։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:

 

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

 

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

 

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

08 Հուլիս, 2026 15:30
Վեր