Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում Zarkerak - Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում
Zarkerak Zarkerak - Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում
Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում

Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երկրաշարժը բնական աղետ է, որը հնարավոր չէ կանխել, սակայն որոշ վարքականոնների պահպանումը կօգնի արտակարգ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելուն։

 

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ անհրաժեշտ է նախապես կազմել տարհանման պլան և մի քանի անգամ փորձարկել այն։

 

Ճշտել բնակարանի, աշխատավայրի, դպրոցի տարհանման ելքերը, հնարավոր ուղիներն ու ելքի դռների կիրառականությունը։

 

Հստակեցնել այն տարածքը, որը տարհանումից հետո պետք է ծառայի որպես հավաքատեղի։

 

Այն պետք է լինի բաց, ազատ տարածություն, հեռու շենք-շինություններից, ենթակառուցվածքներից։

 

Նախապես պետք է ունենալ առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ։

 

Պահպանելով վերոհիշյալ վարքականոնները` հնարավոր է երկրաշարժի ժամանակ նվազեցնել սպառնացող վտանգը։

08 Հուլիս, 2026 19:32
Վեր