Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան Zarkerak - Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Zarkerak Zarkerak - Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանին մի կողմից հարևան է ԻԻՀ-ն, որը նավթի և գազի պաշարների տեսանկյունից երրորդ երկիրն է աշխարհում, իսկ վերևում Ռուսաստանն է, որը ևս այս ոլորտում ազդեցիկ երկրներից մեկն է: Կարծում եմ, որ այս ամբողջ ներուժը հնարավորություն է տալիս, միմյանց փոխլրացնելով, Հայաստանը վերածել էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով ՀՀ-ում նոր ատոմակայան կառուցելու մասին քննարկումներին:

Այս համատեքստում լրագրողը հետաքրքրվեց՝ Իրանը՝ որպես ՀՀ կարևոր էներգետիկ գործընկեր, ո՞ր ճանապարհն է Հայաստանի համար ավելի շահավետ համարում՝ տարածաշրջանային համագործակցությո՞ւնը, թե՞ արտատարածաշրջանային տեխնոլոգիական ազդեցության կախվածության խորացումը:  

Դեսպանը հիշեցրեց, որ էներգետիկայի ոլորտում ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև տարբեր քննարկումներ են ընթանում, և որ այդ քննարկումները ու գաղափարներն առնչվում են թե՛ գազի, թե՛ էներգետիկ ոլորտներին, թե՛ տեղափոխմանը, թե՛ տրանզիտին, ինչպես նաև նավթամթերքի ոլորտում համագործակցության հարցերին:

«Նոր գաղափարներ և նոր պլաններ կան, և եթե երկու կողմերն անհրաժեշտ ու իրական կամք դրսևորեն, ապա կարծում եմ, որ էներգակիրների տրանզիտի և հենց Հայաստանի էներգետիկ պոտենցիալի խորացման ուղղությամբ Հայաստանը կարող է լրիվ նոր դիրքում հայտնվել»,- ասաց դեսպանը:

08 Հուլիս, 2026 14:40
Վեր