Երկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք Zarkerak - Երկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք
Zarkerak Zarkerak - Երկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք
Երկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք

Երկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 11:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07։42-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․46⁰ և արևելյան երկայնության 44․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1  մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Ագարակ, Բյուրական, Կարբի, Ափնագյուղ և Արագած գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ:

09 Հուլիս, 2026 10:33
Վեր