Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Zarkerak - Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Zarkerak Zarkerak - Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր:

«Այսօր Բալաջարի կայարանից կուղարկվեն պրոպանով 14 վագոն և պարարտանյութերով 5 վագոն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանից Հայաստան արդեն արտահանվել են ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և 4000 տոննայից ավելի ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի բենզին։

Առ այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցիկ եղանակով փոխադրվել են ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։

10 Հուլիս, 2026 13:15
Վեր