Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ-ն ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 9-10-ը:
Բացահայտվել է 168 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
Բացահայտվել են խոշտանգման, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, շրջանառությունն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, փաստաթղթեր կամ պետական պարգևներ կամ պատվավոր կոչումներ ապօրինի ձեռք բերելու կամ իրացնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
Հայտնաբերվել է 17 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


