Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով:
Երևանում հուլիսի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-15-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում հուլիսի 10-ի ցերեկը, 11-13-ին՝ կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-15-ը՝ առավելապես երեկոյան ժամերին, սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ի ցերեկը, 11-ին կբարձրանա ևս 3-5 աստիճանով, հուլիսի 12-ի ցերեկը միայն Լոռիում և Տավուշում կնվազի 4-5 աստիճանով։is


