Վահագն Խաչատուրյանը Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ Zarkerak - Վահագն Խաչատուրյանը Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
Zarkerak Zarkerak - Վահագն Խաչատուրյանը Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
Վահագն Խաչատուրյանը Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

Վահագն Խաչատուրյանը Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 14-ին Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

 

Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել Ալ Թանի ընտանիքին և Կատարի ժողովրդին՝ Կատարի Հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա ալ Թանիի մահվան կապակցությամբ՝ մաղթելով տոկունություն և ուժ ծանր կորստի պահին։

 

Հանդիպման ընթացքում նախագահն արձանագրել է, որ շեյխ Համադ ալ Թանիի հմուտ առաջնորդությամբ իրականացված մեծածավալ բարեփոխումների արդյունքում Կատարի Պետությունը սրընթաց վերելք է ապրել։ Նախագահ Խաչատուրյանը մեծապես արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում շեյխ Համադ բին Խալիֆա ալ Թանիի ունեցած ավանդը։

 

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության օրակարգի հարցերին և տարածաշրջանային զարգացումներին։

 

15 Հուլիս, 2026 14:17
Վեր