Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը Zarkerak - Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Zarkerak Zarkerak - Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը

Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 13-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

 

Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմերի ներկայացուցիչներ։

 

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը՝ անդրադառնալով մարզում արձանագրված հանցավորության հիմնական միտումներին, առանձին հանցատեսակների աճին ու նվազմանը։ 2026 թվականի առաջին կիսամյակում Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից գրանցվել է 130 հանցագործության դեպք։

 

Աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները, նվազել՝ մարդու դեմ ուղղված և առանձնապես ծանր հանցագործությունները։ Սպանության, սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի բացահայտման արդյունավետությունը կազմել է 100 տոկոս։ Մեղադրյալ ներգրավված լինելու հիմքով բացահայտման ցուցանիշն աճել է։

 

Զեկույցներով հանդես են եկել նաև Համայնքային ոստիկանության Գեղարքունիքի մարզի բաժինների ղեկավարները։

 

Մանրամասները՝ այստեղ:

15 Հուլիս, 2026 14:29
Վեր