ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները Zarkerak - ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Zarkerak Zarkerak - ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները

ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 15-ին ընդունել է Եվրոպական միության խորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզուրին։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ից:

 

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ՄԻՊ հաստատության գործունեության հիմնական ուղղությունները: Քննարկվել են բռնի տեղահանված անձանց, կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, ԼԳԲՏՔ+ անձանց, աշխատանքային իրավունքների, քրեական վարույթների շրջանակներում իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտների առնչվող հարցեր։

 

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ թեև մի շարք ուղղություններով արձանագրվել է առաջընթաց, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պահանջում են հետևողական և շարունակական աշխատանք։

 

Պաշտպանն անդրադարձել է նաև Հայաստանում առկա ատելության խոսքի լուրջ ծավալներին և դրան հակազդելու կարևորությանը:

 

Անահիտ Մանասյանը կարևորել է նաև մարդու իրավունքների կրթության բարեփոխման ուղղությամբ համակարգային քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

 

Զրուցակիցներն ընդգծել են միջազգային համագործակցության դերը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ համագործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

15 Հուլիս, 2026 17:29
Վեր