Կասեցվել է «Նյու Յորք» բարի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Zarkerak - Կասեցվել է «Նյու Յորք» բարի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Zarkerak Zarkerak - Կասեցվել է «Նյու Յորք» բարի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Կասեցվել է «Նյու Յորք» բարի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Կասեցվել է «Նյու Յորք» բարի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Սանի Քոմփանի» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի կետում՝ «Նյու Յորք» բարում (գ. Երևան, Նալբանդյան59/12), իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Այսպես՝

- սննդի կառույցի պահեստային մասի հատակը մասամբ վնասված է եղել՝ բացառելով պատշաճ մաքրելու և ախտահանելու հնարավորությունը, իսկ պատերն ունեն ամբողջական վերանորոգման կարիք,

- խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,

- առաստաղները եղել են չնորոգված, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հանձնարարվել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել սահմանված պահանջներին:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

15 Հուլիս, 2026 19:28
Վեր