Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2026 թվականի հուլիսի 13-ին ծովի մակերևույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը (60° հարավայինից մինչև 60° հյուսիսային լայնությունների սահմաններում) կազմել է 20.93°C։
Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Սա 0.56°C-ով բարձր է 1991–2020 թվականների միջին ցուցանիշից և բացարձակ ռեկորդ է տարվա այս ժամանակահատվածի համար:
Գրաֆիկը ցույց է տալիս ծովի մակերևույթի ջերմաստիճանի անոմալիաները՝ համեմատած 1991–2020թթ. բազային ժամանակահատվածի հետ՝ 2026 թվականի հուլիսի 13-ի դրությամբ:



