«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում Zarkerak - «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
Zarkerak Zarkerak - «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի պետական հումանիտար քոլեջում այս ուսումնական տարվանից փորձարարական կարգով ներդրվում է «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն» մասնագիտությունը՝ «Հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչ» որակավորմամբ։

Միջին մասնագիտական կրթական ծրագրի տևողությունը՝ միջնակարգ կրթության հիմքով, 2 տարի է։ Այս տարի առաջին անգամ Երևանի պետական հումանիտար քոլեջը նշված մասնագիտությամբ կիրականացնի ընդունելություն․ հատկացվել է 25 տեղ՝ 13 անվճար, 12 վճարովի։

«Չլսող մարդկանց սոցիալական հնարավորությունների ընդլայնման նպատակով շատ կարևոր է նրանց համար ժեստերի լեզվի թարգմանչի առկայությունը: Նրանք էական դերակատարում ունեն տարբեր իրավիճակներում աջակցելու տեսանկյունից՝ սկսած ամենապարզ կենցաղային իրավիճակներից»,- նշում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ներկայացնելով նոր մասնագիտությունը։

Նրա տեղեկացմամբ՝ մասնագիտական տարբեր կառույցների ներկայացուցիչներից ձևավորվել էր աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է միջազգային փորձը և շուրջ մեկ տարի աշխատել կրթական ծրագրի բովանդակության, չափորոշչի մշակման շուրջ:

Արաքսիա Սվաջյանի դիտարկմամբ՝ Հայաստանում բավականին մեծ է սուրդոթարգմանիչների պահանջարկը․ հեռուստատեսության ոլորտում, մասնագիտացված  որոշ կառույցներում սուրդոթարգմանություն ապահովելու օրենսդրական պարտադիր պահանջ կա։ Բացի դրանից` համընդհանուր ներառականության շրջանակում կա հեռահար նպատակ. ԿԱՊԿ ունեցող երեխաները պետք է հաճախեն ոչ թե հատուկ դպրոցներ, այլ սովորեն իրենց համայնքի դպրոցում: Այսինքն՝ դպրոցում, ըստ անհրաժեշտության, պետք է համապատասխան մասնագետ լինի։ Դասավանդողների մասին խոսելիս նախարարի տեղակալը նշում է՝ ծրագրի մշակման ժամանակ հաշվի են առնվել բոլոր անհրաժեշտ կարողությունները, որոնք պետք է ունենա տվյալ մասնագետը: Քանի որ Հայաստանում երբևէ այսպիսի մասնագետների պատրաստման ուսումնական գործընթաց չի իրականացվել, դիպլոմավորված մասնագետների ձևավորված բազա առայժմ չկա։ Դասավանդումը կիրականացնեն ոլորտում երկարամյա փորձ ունեցող մասնագետները:

Այս մասնագիտության ընդունելության համար մրցութային են համարվում «Հասարակագիտություն», «Կենսաբանություն» և «Հայոց լեզու» առարկաների ավարտական վկայականի միավորները:

15 Հուլիս, 2026 20:01
Վեր