Ստեփանավանում բախվել են «Renault»-ը և «Opel Zafira»-ն․ կա վիրավոր Zarkerak - Ստեփանավանում բախվել են «Renault»-ը և «Opel Zafira»-ն․ կա վիրավոր
Zarkerak Zarkerak - Ստեփանավանում բախվել են «Renault»-ը և «Opel Zafira»-ն․ կա վիրավոր
Ստեփանավանում բախվել են «Renault»-ը և «Opel Zafira»-ն․ կա վիրավոր

Ստեփանավանում բախվել են «Renault»-ը և «Opel Zafira»-ն․ կա վիրավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Սայաթ Նովա և Սպարապետ փողոցների խաչմերուկում բախվել են «Renault» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel Zafira»-ի վարորդը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունները։

15 Հուլիս, 2026 23:22
Վեր