Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել Zarkerak - Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Zarkerak Zarkerak - Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու բարավորի որմնանկարի (13-րդ դ.) ամրակայման և մաքրման աշխատանքները: Դրանք մշտադիտարկելու նպատակով ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են համալիրի տարածք:

747236084_2872257563108091_4234263267709418730_n.jpg (305 KB)

Սբ Գրիգոր եկեղեցու որմնանկարի էսքիզային նախագիծը, համաձայն սահմանված կարգի, մշակվել և ներկայացվել էր լիազոր մարմնին կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի քննարկմանը: Հեղինակը որմնանկարների վերականգնող մասնագետ Աշխեն Պապոյանն է:

Ամրակայման և վերականգնման աշխատանքներն իրականացնում է «Հուշարձանների վավերագրում» ՍՊԸ-ն: Ինչպես որմնանկարները, այնպես էլ Կեչառիս վանական համալիրի հնագիտական ուսումնասիրության, ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացնում են բարերարները՝ Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները։

Սբ Գրիգոր եկեղեցու որմնանկարները, համաձայն նախագծի, ամրակայվել և մաքրվել են, ինչի ընթացքում ի հայտ են եկել որմնանկարի սյուժեի մանրամասներ, որոնք մինչ վերականգնումը թաքնված էին մրի և աղտոտված շերտի տակ:

1 (4).jpg (299 KB)

Բարավորի վրա պատկերված է Բարեխոսության տեսարանը. կենտրոնում Հիսուս Քրիստոսն է, ձախից՝ Աստվածամայրը, աջից՝ Հովհաննես Մկրտիչը, վերևում՝ կամարին պատկերված են ձախից և աջից 6-ական առաքյալներ, իսկ կամարի տակ նույնքան (12) հրեշտակները, որոնց թևերը միավորվում են Քրիստոսի լուսապսակի վերևում և դառնում ձեռք, ինչը բացահայտվել է որմնանկարի մաքրման արդյունքում: Որմնանկարի վրա, ինչպես նաև վերևում, ներքևում և կողքերից, բազմաթիվ միջնադարյան արձանագրություններ կան:

749286621_1576620274021354_4445070376727113463_n.jpg (340 KB)

Որմնանկարի ամրակայման և մաքրման աշխատանքները նախարարության մասնագետները գնահատել են լավ: Նախատեսված է աշխատանքներն ավարտվել ընթացիկ տարվա հուլիսի վերջին:

15 Հուլիս, 2026 19:08
Վեր