Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը Zarkerak - Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Zarkerak Zarkerak - Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 14-ին Նյու Յորքում՝ Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Չալոկա Բեյանիի հետ։

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի միջև ձևավորված սերտ համագործակցությունը։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել առավել ընդլայնելու փոխգործակցությունն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Չալոկա Բեյանին քննարկել են «ՄԱԿ80» բարեփոխումների գործընթացը` ընդգծելով կանխարգելման օրակարգի ամրապնդման կարևորությունը: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ցեղասպանությունների կանխարգելման հարցերում` նպաստելով վաղ նախազգուշացման և կանխարգելիչ գործողությունների գործիքակազմի ամրապնդմանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է բազմակողմ հարթակներում Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը, այդ թվում՝ երկու տարին մեկ պարբերականությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:

Անդրադարձ է կատարվել նաև այս տարի Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 6-րդ գլոբալ ֆորումի անցկացմանը։

15 Հուլիս, 2026 21:33
Վեր