Վարչապետի ուշադրության կենտրոնում են Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը. Շիրակի մարզպետ Zarkerak - Վարչապետի ուշադրության կենտրոնում են Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը. Շիրակի մարզպետ
Zarkerak Zarkerak - Վարչապետի ուշադրության կենտրոնում են Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը. Շիրակի մարզպետ
Վարչապետի ուշադրության կենտրոնում են Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը. Շիրակի մարզպետ

Վարչապետի ուշադրության կենտրոնում են Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը. Շիրակի մարզպետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր շրջայց եմ կատարել Գյումրու Շիրակացու փողոցում, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքները։ Պատասխանատուների հետ քննարկել ենք շինարարական աշխատանքներին առնչվող հարցեր։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

 

«ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում են Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը։ Քաղաքի ճանապարհաշինական խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, նախատեսվում է տարեկան շուրջ 25 կմ ճանապարհաշինական ծրագրերի իրականացում, իսկ ընթացիկ տարում՝ շուրջ 15 կմ ճանապարհահատվածների միջին նորոգում։ Շիրակացու փողոցի հիմնանորոգումը ևս այս կարևոր ծրագրերի շրջանակում է։ Մեր նպատակը ոչ միայն ճանապարհների վերականգնումն է, այլև անվտանգ, հարմարավետ և երկարաժամկետ շահագործման համար նախատեսված որակյալ ենթակառուցվածքների ստեղծումը։

 

Ներկայումս Շիրակացու փողոցում իրականացվում են երթևեկելի մասի նախապատրաստական շերտի շինարարական աշխատանքները։

 

Շրջայցի ընթացքում անդրադարձել ենք նաև 2026 թվականին Գյումրիում նորոգման ենթակա փողոցների ընտրությանն առնչվող հարցերին»,- գրել է նա։

 

15 Հուլիս, 2026 18:14
Վեր