4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը Zarkerak - 4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Zarkerak Zarkerak - 4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը։

Ծրագրի շրջանակում չորս հայ և չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թ. կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի հետ համագործակցությամբ։

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ փառատոնի շրջանակում «Next Step Studio» միջազգային նախաձեռնության հիմնադիր Դոմինիկ Վելինսկին և Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի ներկայացուցիչ Ժուլիետ Քենոնը հայտարարել են 4 հայ ռեժիսորների անունները, որոնք ընտրվել են մրցույթի արդյունքում։ Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

Հայաստանից ծրագրին մասնակցելու համար ընտրվել են ռեժիսորներ Արմիկ Իսրայելյանը, Սոնա Խաչատրյանը, Րաֆֆի Մովսիսյանը և Նաիրա Սարգսյանը։ Նրանք հետագայում կմիանան 4 միջազգային ռեժիսորներին և Հայաստանում համատեղ կստեղծեն 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թվականին կներկայացվեն Կաննում։

Նախաձեռնությունը հայ կինոգործիչներին հնարավորություն կտա ոչ միայն ներկայացնելու իրենց ֆիլմերը, այլև միջազգային գործընկերներին ծանոթանալու ապագա լիամետրաժ նախագծերին, զարգացնելու համատեղ արտադրություններ և համաշխարհային շուկայում նպաստելու հայկական կինոյի առաջխաղացմանը։

Ծրագիրը Հայաստանում կներառի մի քանի փուլ՝ սցենարների մշակում, աշխատանք միջազգային մասնագետների հետ, արտադրական նախապատրաստություն, նկարահանումներ, հետարտադրություն և ֆիլմերի ներկայացում։

17 Հուլիս, 2026 17:13
Վեր