Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության և Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության ներկայացուցիչները։ Խորհրդակցությանը ներկա են եղել նաև Տավուշի մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, համայնքների ղեկավարներ, ՆԳՆ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ և ոլորտային պատասխանատուներ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, ինչպես նաև բնական աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր։
Կարևորվել է պատասխանատու գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև արդյունավետ համագործակցության ապահովումը, կանխարգելիչ աշխատանքների շարունակական իրականացումը և առկա ռիսկերի նվազեցման նպատակով գործողությունների համակարգված կազմակերպումը։


