Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգու, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվ ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Mercedes»-ը եղել է կայանված։


