Հայկական ապրանքների դեմ սահմանափակումները ավելի մեծ խնդիր է հենց ԵԱՏՄ-ի համար. Փաշինյան Zarkerak - Հայկական ապրանքների դեմ սահմանափակումները ավելի մեծ խնդիր է հենց ԵԱՏՄ-ի համար. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Հայկական ապրանքների դեմ սահմանափակումները ավելի մեծ խնդիր է հենց ԵԱՏՄ-ի համար. Փաշինյան
Հայկական ապրանքների դեմ սահմանափակումները ավելի մեծ խնդիր է հենց ԵԱՏՄ-ի համար. Փաշինյան

Հայկական ապրանքների դեմ սահմանափակումները ավելի մեծ խնդիր է հենց ԵԱՏՄ-ի համար. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Եթե որևէ մեկը ինչ-որ լծակներ ունի՝ ինչ որ բաներ պարտադրելու համար, ապա այդ լծակները հաստատ ո՛չ Բրյուսելում են, ո՛չ արևմուտքում, ո՛չ հարավում, ո՛չ էլ արևելքում»: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում ԵԱՏՄ խորհրդի նիստից հետո ռուսական ԶԼՄ-ների հետ ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հարցին թե, արդյոք Հայաստանի դեմ ԵՄ-ից լծակներ չեն կիրառվում:  

«Առանց ԵԱՏՄ-ի հիմնարար սկզբունքների յուրացման, ԵԱՏՄ-ն կհայտնվի ճգնաժամի մեջ: Այն ինչ կատարվում է հիմա հայկական ապրանքների հետ, իհարկե խնդիր է Հայաստանի համար, սակայն այն ավելի մեծ խնդիր է հենց ԵԱՏՄ-ի համար: Գործնականում ստացվում է, որ ԵԱՏՄ-ն չի գործում: Եթե չեն աշխատում սկզբունքները, ապա չի աշխատում նաև ԵԱՏՄ-ն»,-ասել վարչապետը:

Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ դիվերսիֆիկացման գործընթացները նոր երևույթ չեն, և որ դրանք իրականցնելը յուրաքանչյուր երկրի իրավունքն է:

Ադրադառնալով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև համեմատականներ անցկացնելու մասին հարցին՝ վարչապետն ընդգծել է, որ այժմ խնդիրը երկու տնտեսական կառույցների միջև համեմատականներ անցկացնելը չէ, այլ Հայաստանի համար այլընտրանքներ ձևավորելն է:

«ԵԱՏՄ մեր որոշ գործընկերներ կարծես հրահրել են այս գործընթացը՝ հայտարարելով, որ գիտեք «Հայաստանը ոչ ոքի պետք չէ», «Հայաստանին որրևէ տեղ չեն սպասում» և այլն: Մենք այս հայտարարությունները բացասական չեն ընդունել, այլ դրանք դրական ենք գնահատել և սկսել ենք աշխատել, որպեսզի ցույց տանք, որ իրականությունը այլ է»,-նշել է վարչապետը:

07 Օգոստոս, 2026 12:46
Վեր