Կրթաթոշակի մրցույթ՝ Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից Zarkerak - Կրթաթոշակի մրցույթ՝ Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից
Zarkerak Zarkerak - Կրթաթոշակի մրցույթ՝ Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից
Կրթաթոշակի մրցույթ՝ Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից

Կրթաթոշակի մրցույթ՝ Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարությունը 2027-2028 ուսումնական տարվա համար նախատեսում է  տրամադրել կրթաթոշակային հնարավորություններ ուսանողների, շրջանավարտների և հետազոտողների համար: Կրթաթոշակային հնարավորությունների և համապատասխան ընթացակարգերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Ավստրիայի կրթաթոշակների և հետազոտական ​​դրամաշնորհների տվյալների բազայում:

Վերոնշյալ տվյալների բազան ներառում է նաև այլ հաստատությունների կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն։

Անհատական կրթաթոշակային ծրագրերը, սահմանված պայմաններին համապատասխան, նախատեսված են հետևյալ երկրների դիմորդների համար.

  • Ֆրանց Վերֆելի կրթաթոշակ- թիրախային երկրներ՝ ամբողջ աշխարհ
  • Էռնստ Մախի կրթաթոշակ- թիրախային երկրներ՝ ամբողջ աշխարհ
  • Էռնստ Մախի կրթաթոշակ Ավստրիայի կիրառական գիտությունների համալսարանում ուսանելու նպատակով – թիրախային երկրներ՝ ոչ եվրոպական երկրներ և Ուկրաինա
  • Էռնստ Մախի հետագա դրամաշնորհ– թիրախային երկրներ՝ ոչ եվրոպական զարգացող երկրներ՝ ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Զարգացման աջակցության կոմիտեի (DAC) ցանկի
  • Էռնստ Մախի կրթաթոշակ-ASEA-UNINET (Հարավարևելյան Ասիայի և Եվրոպայի համալսարանների ակադեմիական ցանց)

Նշալ կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է կրթաթոշակների տվյալների բազայի կայքէջի համապատասխան բաժիններում:

2027-2028 ուսումնական տարվա ընթացքում Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարությունը նախատեսում է ներգնա կրթաթոշակների շրջանակում հատկացնել ընդհանուր առմամբ 1300 կրթաթոշակային ամիս:

07 Օգոստոս, 2026 18:23
Վեր