Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ Zarkerak - Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Zarkerak Zarkerak - Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արարատի մարզի դատախազությունն «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Մասնավորապես՝ Արարատի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, խախտելով օրենսդրությունը՝ առանց որևէ հիմքի, 2008 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ, «վերականգնել» է Արարատ քաղաքի Կոլխոզնիկների 32 հասցեում գտնվող մարզադպրոցի զբաղեցրած՝ 473 քմ մակերեսով հողամասի հողահատկացման հիմքերն այն դեպքում, երբ վերոնշյալ գույքը երբևէ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության հաշվեկշռում հաշվառված չի եղել և հողամասի նկատմամբ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունն օգտագործման իրավունք չի ունեցել:

Այնուհետև «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Լ.Հ.-ն Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու տարածքային ստորաբաժանում է ներկայացրել կեղծ տեղեկանք այն մասին, թե Արարատ քաղաքի վերոնշյալ մարզադպրոցը հանդիսանում է «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության սեփականությունը և հաշվառված է ընկերության հաշվեկշռում:

Նշված կեղծ տեղեկանքի և համայնքի ղեկավարի՝ 2008 թվականի դեկտեմբերի 12-ի ապօրինի որոշման հիման վրա՝ 2008 թվականի դեկտեմբերի 22-ին Կադաստրի կոմիտեում «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության սեփականության իրավունքն է գրանցվել Արարատ քաղաքի Կոլխոզնիկների 32 հասցեում գտնվող 301,20 քմ մակերեսով մարզադպրոցի և դրանով զբաղեցված 473 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Դատախազը, պետական շահերի պաշտպանության լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի օգոստոսի 6-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

07 Օգոստոս, 2026 18:06
Վեր