Տիգրան Ավինյանին խնդրում եմ՝ եթե շինթույլտվության դիմում ստանա «Հայաստան» դաշինքից, որ Ծիծեռնակաբերդի փոխարեն մզկիթ կառուցեն՝ անպայման մերժի. Ալեքսանյան Zarkerak - Տիգրան Ավինյանին խնդրում եմ՝ եթե շինթույլտվության դիմում ստանա «Հայաստան» դաշինքից, որ Ծիծեռնակաբերդի փոխարեն մզկիթ կառուցեն՝ անպայման մերժի. Ալեքսանյան
Zarkerak Zarkerak - Տիգրան Ավինյանին խնդրում եմ՝ եթե շինթույլտվության դիմում ստանա «Հայաստան» դաշինքից, որ Ծիծեռնակաբերդի փոխարեն մզկիթ կառուցեն՝ անպայման մերժի. Ալեքսանյան
Տիգրան Ավինյանին խնդրում եմ՝ եթե շինթույլտվության դիմում ստանա «Հայաստան» դաշինքից, որ Ծիծեռնակաբերդի փոխարեն մզկիթ կառուցեն՝ անպայման մերժի. Ալեքսանյան

Տիգրան Ավինյանին խնդրում եմ՝ եթե շինթույլտվության դիմում ստանա «Հայաստան» դաշինքից, որ Ծիծեռնակաբերդի փոխարեն մզկիթ կառուցեն՝ անպայման մերժի. Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Նախընտրական քարոզարշավի մասին դուք մի խոսեք, որովհետև երբ խոսում եք դրա մասին, ակամայից աչքերիս առաջ է գալիս ձեր դաշինքի կողմից պատրաստված այն հոլովակը, որտեղ Ծիծեռնակաբերդը մզկիթ է դառնում, իմ ընկեր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին խնդրում և հորդորում եմ՝ եթե հանկարծ նմանատիպ շինթույլտվության դիմում ստանա «Հայաստան» դաշինքից, որ օրինակ՝ Ծիծեռնակաբերդի փոխարեն մզկիթ կառուցեն, անպայման մերժի»,-ԱԺ նիստում դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

Ալեքսանյանի խոսքով՝ «Հայաստան» դաշինքն աչքի է ընկնում նախընտրական ֆանտաստիկ հոլովակներով. «Նախորդ ընտրություններին էլ ձեր նախընտրական հոլովակներում ցուցադրում էիք բայրաքթարներից հայ զինվորների սպանության կադրերը, ես չեմ պատկերացնում՝ մարդ ինչ պետք է զգա, որ ուզենա այդ կադրերը ցուցադրի: Ես էլ այն կարծիքին եմ, որ դա եղել է ձեր նախընտրական խոստումը և դուք դա չեք կատարելու, այդ շինթույլտվության համար, որ դիմեք՝ մերժվելու եք: Անկեղծորեն կարծում եմ, որ Ագնեսա Խամոյանից հետո երկրորդ լավագույն քաղաքական միտքը ձեր խմբակցությունում ձերն է: Տիկին Վարդանյանն ունի շատ ճկուն և օպերատիվ միտք, շատ լավ կարողանում է ճիշտ պահին բերել այն փաստարկները, որոնք իրենք ունեն, եթե տիկին Վարդանյանն իր կարողություններով վերցնի ավելի ճիշտ գաղափարախոսություն և ավելի ճիշտ փաստարկներ, նա կլինի շատ ավելի ֆանտաստիկ քաղաքական գործիչ: Դաշնակցականի դրախտը նա է, որ ինքը կարող է ուղղակի առանց որևէ պատասխանատվության դրոշակը բարձրացնի, որ էս մի բանը մերն է, էն մի բանը մերն է, էլ ավել բան պետք չի»:

Ալեքսանյանը նաև նշեց. «Ասում եք՝ դե ասեք, ՌԴ-ն սպառնալիք է, թե՝ ոչ: Ռուսաստանն Ադրբեջանին 5 միլիարդի զենք է վաճառել, Դաշնակցությունն այդ ընթացքում այստեղ խմբակցություն է ունեցել, բա ասեիք՝ դա սպառնալիք է, թե՝ ոչ, 5 միլիարդի զենքի վաճառքը սպառնալի՞ք է, թե՞ ոչ, ինձ համար ակնհայտ է, որ  սպառնալիք է, ասեմ՝ ոնց եք դիմագրավել այդ սպառնալիքին՝ ձեր և Հանրապետական խմբակցության գործընկերներն ասել են՝ դա բիզնես է»:

07 Օգոստոս, 2026 13:55
Վեր