Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Zarkerak - Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Zarkerak Zarkerak - Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բանկը ժամկետից շուտ ավարտել է 01.04.2026թ. թողարկված 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը: 

Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 9.75% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 01.04.2029թ.:

Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում  և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և մարումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով՝

  • 1-ին վճարում – 01.10.2026թ.
  • 2-րդ վճարում – 01.04.2027թ.
  • 3-րդ վճարում – 01.10.2027թ.
  • 4-րդ վճարում – 01.04.2028թ.
  • 5-րդ վճարում – 01.10.2028թ.
  • 6-րդ վճարում և անվանական արժեքի մարում – 01.04.2029թ.: 

Պարտատոմսերի մանրամասներին կարող եք ծանոթանալ ազդագրում:

Հիշեցնենք, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

18 Օգոստոս, 2026 10:32
Վեր