Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը Zarkerak - Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Zarkerak Zarkerak - Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը

Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր՝ Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը դիտարկելու նպատակով։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

 

 

Նախարարը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ նախ այցելել է Գյումրու «Արևիկ» մանկապարտեզ, որտեղ իրականացվում են շենքի վերանորոգման աշխատանքներ։

 

Ծրագրի ավարտից հետո մանկապարտեզը նախատեսվում է շահագործել 186 տեղ հզորությամբ։ Շինարարական աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են։

 

Դավիթ Խուդաթյանը եղել է նաև Գյումրու «Լապտերիկ մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, որտեղ նույնպես իրականացվում են շենքի վերանորոգման աշխատանքներ։ Ծրագրի ավարտից հետո մանկապարտեզը նախատեսվում է շահագործել 177 տեղ հզորությամբ։

 

Այնուհետև նախարարն այցելել է Գյումրի-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոճանապարհի 10.4 կմ երկարությամբ հատվածի շինհրապարակ՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։ Տեղում Դավիթ Խուդաթյանը պատասխանատուներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ աշխատանքների պատշաճ կազմակերպման և սահմանված ժամկետների պահպանման վերաբերյալ։

Նախարարը դիտարկել է նաև Շիրակացու և Խորենացու փողոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։

 

Աշխատանքներն այս պահին նախատեսված ժամանակացույցից հետ են։ Շինարարական կազմակերպության ներկայացուցիչը վստահեցրել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կսկսվեն ասֆալտի ներքին շերտի տեղադրման աշխատանքները։

 

Դավիթ Խուդաթյանը ծանոթացել է նաև Մյասնիկյան փողոցի հիմնանորոգման ծրագրի ընթացքին։ Այստեղ նախատեսվում է հիմնանորոգել 115 մետր երկարությամբ ճանապարհահատված և 484 քմ մայթեր։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակում և ներկայում ընթացքի մեջ են։

 

 

Աշխատանքային այցի ավարտին Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Գյումրի քաղաքի ճանապարհներ» ծրագրով Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների և փողոցների հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ։

 

Խորհրդակցության ընթացքում նախարար Դավիթ Խուդաթյանը պատասխանատուների հետ քննարկել է ծրագրերի ընթացքը, աշխատանքների որակը, առկա խնդիրներն ու սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։

 

 

Նախարարը հանձնարարել է հետևողականորեն վերահսկել աշխատանքների ընթացքը, ապահովել դրանց պատշաճ որակը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ նախատեսված ժամկետներում ծրագրերի իրականացումն ապահովելու համար։

17 Օգոստոս, 2026 19:52
Վեր