Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ սոցիալական աջակցությունը տրամադրվում է 10 տարի ժամկետով․ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար աջակցության ամսական չափը կազմում է 40000 դրամ:
«Միջոցառման շրջանակում վարձակալության վարձավճարի մասնակի հատուցում է տրամադրվում այն ընտանիքներին, որոնք հրաժարվել են Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իրավունքից։
Ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք՝
. անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ
. անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում:
Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://housing.socservice.am/ հղմամբ․ մինչ դիմում ներկայացնելն անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում ընդգրկվելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։


