Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ կից տեսանյութ հրապարակելով:
«ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներից ձևավորված սպաների խմբերն իմ հրամանով կգործուղվեն հերթապահություն իրականացնող զորամասեր՝ տեղում ծառայող սպաներին, ինչպես նաև զորքերում ծառայության կազմակերպմանն աջակցելու նպատակով»,- գրել է նախարարը:


