Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Օլիմպիակոսի» հետ. նրա տարեկան աշխատավարձը կկազմի 1,1 մլն եվրո Zarkerak - Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Օլիմպիակոսի» հետ. նրա տարեկան աշխատավարձը կկազմի 1,1 մլն եվրո
Zarkerak Zarkerak - Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Օլիմպիակոսի» հետ. նրա տարեկան աշխատավարձը կկազմի 1,1 մլն եվրո
Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Օլիմպիակոսի» հետ. նրա տարեկան աշխատավարձը կկազմի 1,1 մլն եվրո

Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Օլիմպիակոսի» հետ. նրա տարեկան աշխատավարձը կկազմի 1,1 մլն եվրո

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, Բելգրադից ժամանել է Աթենք՝ ավարտին հասցնելու հունական «Օլիմպիակոս» տեղափոխությունը:

Այսօր՝ օգոստոսի 17-ին, 27-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել ու փորձել նոր թիմի մարզաշապիկը, լուսանկարվել ակումբի մարզադաշտում, հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը։

Ըստ աղբյուրի՝ տրանսֆերի արժեքը կկազմի 5 մլն եվրո՝ գումարած երկու միլիոն եվրո բոնուսների տեսքով։ Նաիրը նոր թիմի հետ պայմանագիր կկնքի 4+1 տարբերակով։

Հիշեցնենք, որ Թիկնիզյանը նախորդ մրցաշրջանում Սերբիայում բոլոր մրցաշարերի շրջանակներում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն հասցրել էր մասնակցել Սերբիայի առաջնության մեկնարկային տուրին և Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղերին:

Աղբյուրը`ArmSport.am

17 Օգոստոս, 2026 23:49
Վեր