Վիետնամի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Zarkerak - Վիետնամի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Zarkerak Zarkerak - Վիետնամի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Վիետնամի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Վիետնամի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վիետնամի արտաքին գործերի նախարար Լե Հոայ Չունգը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

Այս մասին տեղեկացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից.

«Անցած տարիների ընթացքում Վիետնամի և Հայաստանի միջև բազմապլան համագործակցությունն անշեղորեն ամրապնդվել և զարգացել է, ընդ որում երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների արդյունավետ փոխգործակցությունը չափազանց կարևոր դեր է խաղացել:

Խորապես համոզված եմ, որ երկու կողմերի ջանքերի և վճռականության շնորհիվ Վիետնամի և Հայաստանի միջև ավանդական բարեկամության և համագործակցության բարի հարաբերությունները, ինչպես նաև մեր նախարարությունների միջև փոխգործակցությունը դառնում են ավելի սերտ ու արգասաբեր՝ համապատասխանելով երկու երկրների ժողովուրդների շահերին և ավանդ ներդնելով տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդման գործում»,- ասված է Վիետնամի ԱԳ նախարարի ուղերձում:

 

18 Օգոստոս, 2026 15:59
Վեր