Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպանը Zarkerak - Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպանը
Zarkerak Zarkerak - Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպանը
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպանը

Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը: Նրան լուրջ մտահոգություն և վճռական բողոք են հայտնել ռուսական տեղեկատվական դաշտում, Բաքվի գնահատմամբ՝ հաճախակի դարձած սադրիչ, վիրավորական և սպառնալից հայտարարությունների կապակցությամբ։ 

Մասնավորապես, Բաքուն անընդունելի է որակել երկրի ներքին քաղաքական գործընթացներին հնարավոր միջամտություն պարունակող քննարկումները և ֆիզիկական բռնության կոչերը:

Ադրբեջանական կողմը Ռուսաստանից պահանջել է անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել ռուսական մեդիադաշտում հակաադրբեջանական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ: 

Ադրբեջանի մամուլի խորհուրդն էլ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, թե ռուսական որոշ ԶԼՄ-ներում տարածվում են անպարկեշտ, վիրավորական նյութեր և սպառնալից բնույթի արտահայտություններ՝ ուղղված ադրբեջանական պետության, ժողովրդի, երկրի ղեկավարության և ականավոր գործիչների դեմ:

18 Օգոստոս, 2026 14:38
Վեր