Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ Zarkerak - Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ
Zarkerak Zarkerak - Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն օգոստոսի 18-ին հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ։

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը։

Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ վերջին տարիներին խորացել են Հայաստան-Գերմանիա միջխորհրդարանական կապերն ու զարգացել մի շարք ոլորտներում համագործակցությունը։

Կարևորելով անցյալ տարի երկու երկրների միջև գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը՝ պատգամավորը նշել է, որ այն կողմերի համար համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ է բացում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ սերտ հարաբերություններին։ Սարգիս Խանդանյանը խոսել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի կարևորությունից։

18 Օգոստոս, 2026 18:47
Վեր