Միրզոյանն ու Աբրահամ Համադեինը ընդգծել են «ԱԲ գործարանի» հիմնումը Հայաստանում Zarkerak - Միրզոյանն ու Աբրահամ Համադեինը ընդգծել են «ԱԲ գործարանի» հիմնումը Հայաստանում
Zarkerak Zarkerak - Միրզոյանն ու Աբրահամ Համադեինը ընդգծել են «ԱԲ գործարանի» հիմնումը Հայաստանում
Միրզոյանն ու Աբրահամ Համադեինը ընդգծել են «ԱԲ գործարանի» հիմնումը Հայաստանում

Միրզոյանն ու Աբրահամ Համադեինը ընդգծել են «ԱԲ գործարանի» հիմնումը Հայաստանում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 18-ին ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ Աբրահամ Համադեին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցներն ընդգծել են 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի պատմական նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանի զարգացման ներուժի իրացման գործում: Անդրադարձ է կատարվել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերին: Ընդգծվել է հումանիտար հարցերի կարգավորման կարևորությունը:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկան, ինչը դրսևորվում է տարբեր ոլորտներում համագործակցության շոշափելի արդյունքներով: Այս համատեքստում ի թիվս մի շարք փոխշահավետ այլ նախաձեռնությունների՝ առանձնանշվել է «Firebird AI» ընկերության տվյալային կենտրոնի («ԱԲ գործարանի») հիմնումը Հայաստանում։

Անդրադարձ է կատարվել փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին:

Արարատ Միրզոյանը և Աբրահամ Համադեին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային իրողությունների շուրջ:

18 Օգոստոս, 2026 19:58
Վեր