Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երեկ` օգոստոսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ծովակ բնակավայրից դեպի Գեղամասար բնակավայր տանող ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Ավետիս Գ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունում։


