Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Պետք է արդեն Կառավարության նիստում կոնյակ բառը սկսենք օգտագործել ֆրանսիական խմիչքի առնչությամբ: Կա շատ հետաքրքիր միտում. ես զգում եմ, որ Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրեր արտադրող երկիր: Չոր մրգերի արտադրանքներ կան, որոնք շատ հետաքրքիր են, տարբեր տեղերից անընդհատ լսում եմ, որ հետաքրքրություն կա»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ լավ լուրն այն է, որ չրերի և չորացած մրգերի դեպքում պահպանման ժամկետների հետ կապված ավելի մեծ ճկունություն կա. «Մենք պետք է այս նյուանսին ուշադրություն դարձնենք, այդ չրերը կարելի է հիմա պահել և համապատասխան սեզոնին ավելի մեծ գլոբալ պահանջարկը կձևավորվի: Մենք նաև պահածոյացված միրգ, բանջարեղեն, մուրաբաներ արտարդրողների հետ պետք է աշխատենք, որպեսզի իրենք հաշվի առնեն, որ հետագայում դիվերսիֆիկացված արտահանումներ պետք է նկատի ունենան: Պետք է արդեն չրի և պահածոների արտահանման աջակցության ծրագրեր անենք: Կարծում եմ, որ եթե ԵԱՏՄ շրջանակում նույնիսկ հենց հիմա բոլոր խնդիրները վերանան, դիվերսիֆիկացիան պետք է դառնա մեր ռազմավարությունը: Իհարկե, պրոբլեմ եղավ և կա, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ այդ պրոբլեմը կառավարություն-պետություն-մասնավոր ջանքերի շնորհիվ կառավարվում է, այստեղ էական դեր ունեն մեր զբոսաշրջիկները: Զբոսաշրջության հետագա զարգացումը և ընդլայնումը Երևանից դեպի մարզեր շատ կարևոր է, որպեսզի այս խնդիրները մենք կարողանանք լուծել»:


