Հեղափոխությունը աշխատանքի տեղավորման գրասենյա՞կ է․ Նիկոլ Փաշինյան Zarkerak - Հեղափոխությունը աշխատանքի տեղավորման գրասենյա՞կ է․ Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Հեղափոխությունը աշխատանքի տեղավորման գրասենյա՞կ է․ Նիկոլ Փաշինյան
Հեղափոխությունը աշխատանքի տեղավորման գրասենյա՞կ է․ Նիկոլ Փաշինյան

Հեղափոխությունը աշխատանքի տեղավորման գրասենյա՞կ է․ Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մի օր էլ՝ ես վարչապետ չեմ լինելու, դա չի նշանակելու, որ հեղափոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հեղափոխությանը մասնակցած Դավիթ Սանասարյանը և Արմեն Գրիգորյանը այսօր աշխատանք չունեն։

«Ինչ է նշանակում առանց աշխատանքի են մնացել, կամ հեղափոխությունը աշխատանքի տեղավորման գրասենյա՞կ է։ Էլ չեմ ասում, որ Արմեն Գրիգորյանին պետական կառավարման համակարգում այլ բարձր պաշտոն եմ առաջարկել, ինքը էս պահին նախընտրել է չընդունել այդ առաջարկը, ես էլ հարգանքով եմ վերաբերվում»,-ասաց նա և նշեց, որ Դավիթ Սանասարյանի առումով էլ դեռ կնայեն։

03 Սեպտեմբեր, 2026 13:37
Վեր