Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ինչու մենք թույլ չենք տալիս, որ ընտանիքը հաշտվի, թվում է, թե շատ տրամաբանական բան է, բայց հիմա համակարգն ինչպես է աշխատում, դեպք է տեղի ունենում, հիմնականում զոհին ասում են՝ հաշտվի, հաշտվի, հաշտվի, հետ են մղում նույն իրավիճակին և բռնության զոհն իրեն զգում է դատապարտված: Հայտնվում է մի վիճակում, որ ամբողջ պետությունն ասում է՝ ամիսը կամ շաբաթը մեկ անգամ էլ ծեծ կեր»,- Կառավարության նիստում անդրադառնալով ընտանեկան բռնության դեպքերին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ պետք է առերեսվել այս պրոբլեմին. «Երբ մենք առերեսվում ենք դեպքի, երբ տանը ոտքերից կախեն ծեծեն, ծեծի արդյունքում ողնաշար ջարդեն և այլն, մենք հասկանում ենք, որ այստեղ ուրիշ մեթոդներ են պետք: Ամենակարևոր նպատակն այն է, որ բարձարձայն հայտարարվի՝ մի՛ արեք, որովհետև եթե անեք, լինելու է կոշտ արձագանք: Փորձ է արվում այդ ճեղքերը փակել: Օրինակ՝ բռնության ենթարկվածին տնից հանում են, հիմնականում կինն է, մայրը, շատ դեպքերում երեխաների համար պայքար է գնում, երեխային մորից կտրելու պրեցես է տեղի ունենում: Մենք կրթական և սոցիալ-հոգեբանական խնդրին պետք է անդրադառնանք: Միշտ չի, որ մենք կարող ենք տարբերակել բռնությունը, այսինքն՝ մեր աչքի առաջ կարող է բռնություն տեղի ունենա, բայց ոչ մեկս չարձարագրենք, կամ մենք բռնություն թույլ տանք, բայց ինքներս չարձանագրենք: Բռնության մշակույթը մեզանում կարող է որոշակիորեն կապ ունենալ կոնֆլիկտի և այն ընկալման հետ, որ այն երկիրը, որն անվտանգության խնդիր ունի, բռնության մշակույթի վրա հենվելն ինչ-որ անհրաժեշտության էլեմենտ է մտցնում, բայց դա բացարձակապես կապ չունի իրականության հետ»:


