Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 13-15-ը գործուղվելու է Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա։
Համապատասխան որոշումը սեպտեմբերի 8-ին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ որոշման՝ Խուդաթյանը Վիեննայում կմասնակցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանին։


