Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը Zarkerak - Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
Zarkerak Zarkerak - Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը

Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը երկկողմ հանդիպում է ունեցել Կատարի արդարադատության նախարար Իբրահիմ բին Ալի Ալ Մուհաննադիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության շարունակականության ապահովմանը, այդ թվում՝ երկկողմ պայմանագրային հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Անդրադարձ է կատարվել իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերին, ինչպես նաև համագործակցության առավել լայն շրջանակ ներառող հուշագրի կնքման գործընթացին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել աշխատանքներն այս ուղղությամբ՝ համապատասխան համաձայնագրերի ստորագրման և ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման նպատակով։

Քննարկվել են նաև արբիտրաժի և վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կիրառման հարցերը։ Կողմերն անդրադարձել են դատավարությունների թվայնացման ուղղությամբ Կատարի փորձին, այդ թվում՝ հեռավար դատավարությունների իրականացման պրակտիկային։ Քննարկվել է նաև այս ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորությունը։

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել նախանշված ուղղություններով շարունակել արդյունավետ համագործակցությունը:

29 Սեպտեմբեր, 2026 13:13
Վեր