Գերագույն դատարանը թույլատրել է Թրամփին վերսկսել անօրինական միգրանտների արտաքսումը երրորդ երկրներ Zarkerak - Գերագույն դատարանը թույլատրել է Թրամփին վերսկսել անօրինական միգրանտների արտաքսումը երրորդ երկրներ
Zarkerak Zarkerak - Գերագույն դատարանը թույլատրել է Թրամփին վերսկսել անօրինական միգրանտների արտաքսումը երրորդ երկրներ
Գերագույն դատարանը թույլատրել է Թրամփին վերսկսել անօրինական միգրանտների արտաքսումը երրորդ երկրներ

Գերագույն դատարանը թույլատրել է Թրամփին վերսկսել անօրինական միգրանտների արտաքսումը երրորդ երկրներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտներին իրենց հայրենիքից բացի այլ՝ երրորդ երկրներ արտաքսելու ծրագիրը՝ առանց նրանց թույլ տալու բողոքել մարդու իրավունքների խախտումների մասին, հաղորդում է CNN-ը։

Վարչակազմը այս պրակտիկան ներդրել էր 2025 թվականին՝ որպես ներգաղթի վերահսկողության խստացման մաս:

ԱՄՆ-ն երբեմն դժվարությունների էր հանդիպում միգրանտներին իրենց հայրենի երկրներ արտաքսելու հարցում, երբ տվյալ երկրների իշխանությունները հրաժարվում էին ընդունել նրանց: Թրամփի կողմից այս խնդրի լուծումը միգրանտներին երրորդ երկրներ արտաքսելն էր, նույնիսկ եթե նրանք կապ չունեին նպատակակետ երկրի հետ: Հաշվարկվում է, որ այս ծրագրի շրջանակներում մոտ 25,000 միգրանտ արդեն արտաքսվել է։

Միջոցառումը խիստ քննադատության էէր ենթարկվել մարդու իրավունքների պաշտպանների և Թրամփի հակառակորդների կողմից, բայց ավելի քան 30 երկիր այժմ համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից անօրինական ներգաղթյալներ, այդ թվում՝ մի քանի լատինաամերիկյան երկրներ, ինչպիսիք են Կոստա Ռիկան, Պանաման և Պարագվայը:

Մի շարք աֆրիկյան երկրներ արտաքսման համաձայնագրեր են կնքում Թրամփի վարչակազմի հետ։

Թրամփը նախկինում հայտարարել էր, որ մինչև իր պաշտոնավարումը մոտ 25 միլիոն մարդ անօրինական կերպով մուտք է գործել երկիր: ԱՄՆ նախագահը բազմիցս պաշտպանել է ավելի խիստ ներգաղթային քաղաքականությունը:

Իր երդմնակալությունից անմիջապես հետո նա ստորագրել էր գործադիր հրամանագիր՝ հայտարարելով արտակարգ դրություն ԱՄՆ-Մեքսիկա սահմանին:

Թրամփը հայտարարել է, որ մտադիր է իրականացնել ԱՄՆ պատմության մեջ անօրինական ներգաղթյալների արտաքսման ամենամեծ գործողությունը: ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալներով՝ գործակալությունը 2025 թվականից ի վեր երկրից արտաքսել է ավելի քան 622,000 անօրինական ներգաղթյալների։

Տարվա սկզբից ի վեր երկիրը լքել է ավելի քան 2 միլիոն ներգաղթյալ, այդ թվում՝ նրանք, ովքեր բջջային հավելվածի միջոցով դիմել են այսպես կոչված ինքնաարտաքսման համար։

30 Սեպտեմբեր, 2026 12:08
Վեր