Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրանում ռուս ընկերներն ու գործընկերները հաստատում են, որ Թեհրանը չունի միջուկային զենք ստեղծելու որևէ ծրագիր, այն հավատարիմ է չտարածման ռեժիմի իր պարտավորություններին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մեր ընկերներն ու գործընկերները միշտ տարբեր մակարդակներում հաստատում են, որ Իրանում չեն իրականացվում ատոմային զենք ստեղծելու որևէ աշխատանքներ, որ Իրանում չկան ատոմային զենք ստեղծելու որևէ պլաններ։ Իրանը հավատարիմ է չտարածման ռեժիմի իր պարտավորություններին»,- ասել է նա լրագրողներին։
ՌԴ մամուլի քարտուղարն ավելացրել է, որ, ռուսաստանյան գործընկերների խոսքով, Իրանը հավատարիմ է երկրում խաղաղ ատոմի ճյուղը զարգացնելու իր ձգտումներին։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիքզադը հայտարարել էր, որ Իրանի խորհրդարանն ուսումնասիրում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը։ Իրանի խորհրդարանի նախագահության ներկայացուցիչ Աբբաս Գուդարզին նույնպես հայտարարել էր, որ Իրանի դուրս գալը Միջուկային զենքի չտարածման պայմանագրից լիովին իրական և հեշտությամբ իրագործելի քայլ է։

