Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Zarkerak - Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
Zarkerak Zarkerak - Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլին:

Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրների միջև քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ հարցեր: Կարևորվել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության հետագա խթանումը:

Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության և լավագույն փորձի փոխանակման հնարավորություններին, ինչպես նաև առաջիկա ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերին:

07 Հոկտեմբեր, 2026 19:17
Վեր