Գեորգի Հարությունյանը՝ հոկտեմբերյան հանդիպումների Ազգերի լիգայի Հայաստանի ազգային հավաքականի լավագույն խաղացող Zarkerak - Գեորգի Հարությունյանը՝ հոկտեմբերյան հանդիպումների Ազգերի լիգայի Հայաստանի ազգային հավաքականի լավագույն խաղացող
Zarkerak Zarkerak - Գեորգի Հարությունյանը՝ հոկտեմբերյան հանդիպումների Ազգերի լիգայի Հայաստանի ազգային հավաքականի լավագույն խաղացող
Գեորգի Հարությունյանը՝ հոկտեմբերյան հանդիպումների Ազգերի լիգայի Հայաստանի ազգային հավաքականի լավագույն խաղացող

Գեորգի Հարությունյանը՝ հոկտեմբերյան հանդիպումների Ազգերի լիգայի Հայաստանի ազգային հավաքականի լավագույն խաղացող

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

SofaScore-ի միջին գնահատականների համաձայն՝ Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը դարձել է ազգային թիմի լավագույն խաղացողը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի հոկտեմբերյան հանդիպումների արդյունքներով։

Հարությունյանը մասնակցել է բոլոր չորս հանդիպումներին և դրանցից ոչ մեկում չի ստացել 7,0-ից ցածր գնահատական։ Այս հատվածում նրա միջին գնահատականը կազմել է 7,55, ինչը լավագույն ցուցանիշն է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների շրջանում։

Պաշտպանը աչքի է ընկել ոչ միայն սեփական դարպասի մոտ հուսալի խաղով, այլև արդյունավետ գործողություններով հարձակման գծում։ Լատվիայի դեմ տնային խաղում Հարությունյանը գոլի հեղինակ է դարձել, իսկ Չեռնոգորիայի դեմ հանդիպմանը կատարել է գոլային փոխանցում։ Հարությունյանը Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանին գերազանցել է ընդամենը 0,05 միավորով։

Հայաստանի հավաքականի թոփ-5 ֆուտբոլիստները՝ ըստ SofaScore-ի միջին գնահատականների.

7,55 — Գեորգի Հարությունյան
7,50 — Էդուարդ Սպերցյան
7,00 — Կարլեն Հովհաննիսյան
6,97 — Արթուր Սերոբյան
6,88 — Նարեկ Հովհաննիսյան։

07 Հոկտեմբեր, 2026 21:10
Վեր