Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սարսափով եմ մտածում այն մասին, որ շուտով ձմեռ է, մառախուղ է, հանկարծ Աստված չանի մեր զինվորներից որևէ մեկը շփոթվի, մոլորվի ու հայտնվի Ադրբեջանում: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր և ԵՄ ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանի հարցին:
«Այս մարդիկ այսօր իրենց հարցադրումներով ստեղծում են բոլոր հնարավոր պայմանները, որ այդ պոտենցյալ շփոթված, մոլորված հայ զինվորին Ադրբեջանում դարձնեն «Բեն Լադեն»: Այս մարդիկ կամ հասկանալով են այս ամենն անում, կամ՝ չհասկանալով»,-ասաց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց, որ բոլոր իրավիճակներում պետք է պահել օբյեկտիվությունը և իրավիճակը օբյեկտիվ գնահատականների արժանացնել:
«Աստված չանի մեր մի զինվոր մոլորված հայտնվի Ադրբեջանի տարածքում, որովհետև ասում եմ դիրքեր կան, որոնք իրարից 50 մետր են հեռու, ես այսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, զգուշացնում եմ: Եթե մեր մի զինվոր հայտնվեց այնտեղ, և այս ամեն ինչի արտահայտությունը այդ զինվորի վրա տեսանք, այսօրվա ձեր ասած ամեն մի նախադասություն քթներիցտ հանելու եմ: Դուք ընդամենը սադրիչի դերում եք»,-ասաց վարչապետը:


