Երևանի դեմքն իր ջերմությունն է, հարստությունը երևանցիներն են,  ովքեր հումորով են, հանդուրժող ու հյուրասեր. Ռուբեն Բաբայան Zarkerak - Երևանի դեմքն իր ջերմությունն է, հարստությունը երևանցիներն են, ովքեր հումորով են, հանդուրժող ու հյուրասեր. Ռուբեն Բաբայան
Zarkerak Zarkerak - Երևանի դեմքն իր ջերմությունն է, հարստությունը երևանցիներն են, ովքեր հումորով են, հանդուրժող ու հյուրասեր. Ռուբեն Բաբայան
Երևանի դեմքն իր ջերմությունն է, հարստությունը երևանցիներն են,  ովքեր հումորով են, հանդուրժող ու հյուրասեր. Ռուբեն Բաբայան

Երևանի դեմքն իր ջերմությունն է, հարստությունը երևանցիներն են, ովքեր հումորով են, հանդուրժող ու հյուրասեր. Ռուբեն Բաբայան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Երևանն ինձ համար միշտ հրապուրիչ է, մեր քաղաքն ունի ունիկալ հատկություն՝ միշտ ապրել ժամանակի մեջ, փոփոխվել»,-Zarkerak.am-ի հետ զրույցում խոսելով արդեն 2808 տարեկան Երևանի մասին՝ ասաց Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Բաբայանը նշեց, որ Երևանի ամենամեծ հարստությունը երևանցիներն են, իսկ նրանք հումորով են, հանդուրժող ու շատ հյուրասեր. «Այս տեսանկյունից ես տեսնում եմ որոշակի փոփոխություններ դեպի լավը: Երևանի բնակչությունը հիմնականում տարբեր տեղերից է եկել, բայց շատ կարևոր է, որ երբ դու տեղափոխվում ես Երևան, փորձես ըմբռնել այս քաղաքի հմայքը: Երևանը ժամանակակից քաղաք է, ընդ որում ժամանակակից է եղել դեռ Սովետական Միության ժամանակ, Երևանում առաջինը բացվել է ժամանակակից արվեստի թանգարանը, անցկացվել են ռոք, ջազ փառատոններ, գուցե դա կապված է եղել նաև մեր Սփյուռքի հետ, Երևանը միշտ եղել է նորաձև քաղաք, այստեղ գեղեցիկ են հագնվել: Սա իմ քաղաքն է, ես այս քաղաքում ինձ զգում եմ տեր, տեր եմ զգացել երեխա ժամանակ, և հիմա, այս քաղաքում ես ապրում եմ արդեն 70 տարի, ես այս քաղաքի համար պատասխանատու եմ»:

Ռուբեն Բաբայանի խոսքով՝ կուզեր Երևանն ավելի մաքուր լիներ. «Կուզեի, որ մեր բնակիչներն իսկապես Երևանն ընկալեն որպես սեփական տուն, չէ որ մենք մեր տունը պահում ենք մաքուր: Երևանը հիմա արդեն դարձել է քաղաք-տոն, ամեն օր տեսնում ենք ինչ-որ փառատոններ, իսկ դա շատ հաճելի է: Յուրաքանչյուր քաղաք հետաքրքիր է իր դեմքով, Երևանի դեմքն իր ջերմությունն է: Ինձ մոտ հաճախ են գալիս տարբեր երկրներից իմ ընկերները և առաջինն ինչ ընդգծում են, ասում են՝ Երևանն արտակարգ ջերմ քաղաք է: Կարծում եմ՝ սա ոչ միայն մեր քարից՝ տուֆից է գալիս,  այլ նաև մարդկանց վերաբերմունքից: Երևանի կենտրոնական մասը կառուցված է այնպես, որ շատ սահուն մի տեղից անցնում ես մյուս տեղ և չի փոխվում մթնոլորտը»:

Թե որքանով են երևանցիները փոխվել՝ մեր զրուցակիցն ասաց. «Երևանցիները փոխվել են այնքանով, ինչքանով բոլորն են փոխվել, ինչքանով մարդն է փոխվել: Կյանքը փոփոխական է և դա լավ է, շատ ձանձրալի կլիներ, եթե այս ընթացքում միշտ հանդիպեինք նույն դեմքերին, նույն արտահայտությամբ, վերաբերմունքով: Ես փոփոխությունների կողմնակից եմ, մեզնից է կախված, թե մենք ինչ ենք ուզում տեսնել»:

Անդրադառնալով քաղաքի հին ավանդույթներին՝ Բաբայանն ասաց. ««Երևան»  հյուրանոցի մոտ հավաքվում էին՝ Քոչարն էր, Մհեր Մկրտչյանը, կուզեի, որ նմանատիպ երևույթները պահպանվեին, այն ժամանակ կային հատուկ տեղեր, որ կարելի էր ուտել ամենալավ լահմաջոն, խինկալին, Կոմիտասում էր: Ես ցավում եմ, որ Երևանի հանդեպ եղել է նաև բարբարոսական վերաբերմունք, Երևանում այդքան էլ պահպանված չէին հնությունները, որպեսզի այդքան շռայլ դրանք վերանային, գոնե հիմա պետք է կարողանալ պահպանել այդ ամենը: Քաղաքի կյանքն իրականում մի մեծ շղթա է և ամեն ժամանակն իր օղակն է դնում, դրանց նկատմամբ պետք է ունենալ հատուկ վերաբերմունք: Երևանն ուրախ քաղաք է, երջանկությունը շատ անհատական վիճակ է, ընդ որում՝ վայրկյանական, հավերժական երջանկությունն ապուշության է նման»:

Հարցին, թե ինչը կցանկանար Երևանում միշտ անփոփոխ մնար՝ Բաբայանը նշեց՝ Մատենադարանը:

Խոսելով քաղաքի հետ կապված ամենաջերմ հիշողությունների և ամենասիրելի վայրի մասին՝ Ռուբեն Բաբայանն ասաց. «Ապրել եմ դերասանի տանը, դա մի շենք է, որը գտնվում է Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի անկյունում, այնտեղ ապրել են բազմաթիվ դերասաններ, մեր հարևաններն են եղել մի կողմից Հրաչյա Ներսիսյանը, մյուս կողմից Ավետ Ավետիսյանը: Առաջ ավելի հաճախակի, հիմա ավելի քիչ սիրում եմ այցելել Կապույտ մզկիթի այգին,  այն ժամանակ, երբ այն որպես մզկիթ չէր գործում, այլ Երևանի պատմության թանգարանն էր, հրաշալի այգի էր, զարմանալի էր՝ աշխույժ Մաշտոցի պողոտայից մեկ քայլ ներքև էիր անում և հայտնվում էիր լրիվ ուրիշ մթնոլորտում»:

Ըստ Բաբայանի՝ զբոսաշրջիկներն էլ մի նոր գույն են հաղորդում մեր քաղաքին. «Գալիս են տարբեր մշակույթի մարդիկ և երբ դու ծանոթացնում ես նրանց հետ, դա քեզ միանշանակ հարստացնում է, ինչքան շատ ես շփվում ուրիշ մշակույթի հետ, այդքան ավելի հանդուրժող ես դառնում, միգուցե ավելի շատ ես սիրում ինքդ քեզ»:

Մյուս կողմից անդրադառնալով նաև տարածված ատելության խոսքին ու չարությանը՝ Բաբայանն ասաց, որ ավելի շատ դա նկատվում է սոցցանցերում, քան առօրյայում. «Կարծում եմ, որ այն, ինչ կատարվում է սոցցանցերում, այդքան էլ չի արտացոլում իրական մարդկանց հոգեվիճակը: Մարդիկ շատ ավելի լավն են, քան այն, ինչ ներկայացվում է: Պետք է հասկանալ, թե այդ ատելությունը որտեղից է գալիս, կարծում եմ՝ ատելության հիմքում վախն է: Երբ հաղթահարում ես վախը, դու այլևս ոչ մեկին չես ատում»:

Երևանի մասին Ռուբեն Բաբայանի սիրելի երգերն են՝ Երևանի սիրուն աղջիկը, Ֆորշի, Ռուբեն Հախվերդյանի Երևանի մասին երգերը. «Այդ երգերում առաջին հերթին ընդգծվում են մարդիկ, ինչպիսինն են մեր աղջիկները, ընկերները»:

 

Աննա Բզնունի

09 Հոկտեմբեր, 2026 13:06
Վեր